Ախտորոշում
Խոլեսթերինի բարձր մակարդակի մասին վկայող նշաններ. 168.am
Խոլեսթերինի բարձր մակարդակը վտանգավոր է առողջության համար և կարող է այլ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Fithacker.ru-ն գրում է, որ միևնույն ժամանակ՝ հարկավոր է հաշվի առնել, որ խոլեսթերինի բավարար քանակը ևս կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն մասնակցում է սեռական և մակերիկամների հորմոնների արտադրությանը, առաց խոլեսթերինի օրգանիզմը չի կարող վիտամին D սինթեզել, ինչը կարևոր է ոսկրերի առողջության համար, ինչպես նաև արտադրում է թթու, առանց որի օրգանիզմում ճարպը նորմալ չի մշակվում։
Արյան մեջ խոլեսթերինի բարձր քանակի պատճառները տարբեր են՝ գենետիկ նախատրամադրվածություն, լյարդի քրոնիկ հիվանդություն, վահանաձև գեղձի հիվանդություններ, դիաբետ։ Խոլեսթերինի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ նշանները։
Դեղին ուռուցքներ կոպերին։ Եթե կոպերին դեղին հետքեր եք նկատում, դիմեք մասնագետի, ստուգեք խոլեսթերինի մակարդակն ու սրտի առողջությունը։
Մոխրագույն հետքեր եղջերաթաղանթի շուրջ։ Սա առավել հաճախ վկայում է ծերացման մասին։ Բայց եթե դրանք առաջացել են երիտասարդ տարիքում, կարող է վկայել արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի մասին։
Ծակոցներ ձեռքերում և ոտքերում։ Այս նշանները չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են վկայել լուրջ առողջական խնդիրների առկայության մասին։ Եթե արյունատար անոթներն արգելափակված են խոլեսթերինով, մեծ է հավանականությունը, որ ոտքերում ու ձեռքերում կարող եք ծակոցներ զգալ. նյարդերը կարող են անհրաժեշտ քանակով թթվածին և սննդարար նյութեր չստանալ, որոնք հարկավոր են դրանց նորմալ աշխատանքի համար։
Ցավ իրանի և գլխի ծոծրակային հատվածում։ Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել արյունատար անոթների արգելափակման, ինչի հետևանքով արյան շրջանառությունը դժվարանում է։ Արդյունքում՝ կարող է ցավ առաջանալ իրանի, ուսի հատվածում, կարող եք զգալ գլխացավ, հատկապես ծածրակային հատվածում։
Սրտի արագ զարկ։ Սրտի արագ զարկերը կարող են անհանգստության, սթրեսի, որոշակի դեղորայքի օգտագործման հետևանք լինել։ Սրտի արագ զարկերը կարող են վկայել թե՛ սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրների, թե խոլեսթերինի բարձր մակարդակի մասին։
26.12.2017 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ